TOURS IN ARMENIA
Գեղարքունիքի և Արցախի գանձերը, 3 օր
Տևողություն. 3 օր, 2 գիշեր

Երթուղի. Երևան, Գեղարքունիքի մարզ (Հայրավանք, Նորատուսի խաչքարեր), Արցախ Քարվաճառի շրջան (Ջերմաջուր, Դադիվանք), Մարտակերտի շրջան (Վանք գյուղ, Գանձասար), Ասկերանի շրջան (Ծաղկաշատ, Տիգրանակերտ, Մայրաբերդ), Մարտունու շրջան (Ամարաս, Տնջրի ծառ), Շուշի (Ղազանչեցոց եկեղեցի, Ամրոց, Հունոտի կիրճ), Սյունիքի մարզ (Զորաց Քարեր, Տաթև), Երևան
Երթուղու երկարություն. շուրջ 1000 կմ


Սեզոն. ապրիլ-նոյեմբեր

Ծրագիր
1 օր
• Ուղևորություն Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ
• Այցելություն Հայրավանք (9-րդ դ), և Նորատուս գյուղ, հնագույն խաչքարերի դիտում
• Ճաշ լճափին (ձկնային ճաշացանկ)
• Ուղևորություն Արցախ` Վարդենիս-Սոտք ճանապարհով, այցելություն Ջերմաջուր, որի տաք, թթու հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին: Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար
• Այցելություն Դադիվանք վանական համալիր (5–13-րդ դդ)
• Ուղևորություն Մարտակերտի շրջան, Վանք գյուղ (Գանձասար)
• Տեղակայում “Էկլեկտիկա” կամ “Ծովին Քար” հյուրանոցում
• Ընթրիք “Վան Գոգ” ռեստորանում, գիշերակաց:
2 օր
• Նախաճաշ
• Այցելություն Գանձասար վանական համալիր (13-րդ դ)
• Ուղևորություն Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղ
• Այցելություն “Նիկոլ Դումանի” տուն-թանգարան և ազգագրական համալիր
• Այցելություն հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումնավայր, ամրոց և հնագիտական թանգարան
• Այցելություն Մայրաբերդ ամրոց (18 –րդ դ)
• Ուղևորություն Ստեփանակերտ
• Ճաշ ռեստորանում
• Ուղևորություն Մարտունու շրջան, Ամարասի վանք (4-րդ դ), վանքը 3-րդ դ-ի սկզբին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը. կառուցումն ավարտել է նրա թոռը` Գրիգորիս եպիսկոպոսը
• Ուղևորություն Սխտորաշեն գյուղ
• Այցելություն Տնջրի ծառ, Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում հսկայական մի չինարի: Այն ավելի քան 2000 տարեկան է: Ծառի բարձրությունն ավելի քան 54 մ է: Խոռոչն ունի 44 քմ մակերես: Ծառի ներսում կարող է հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27 մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400 քմ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5 մ:
• Վերադարձ Վանք գյուղ, ընթրիք ռեստորանում, գիշերակաց:
3 օր
• Նախաճաշ
• Ուղևորություն Շուշի բերդաքաղաք
• Այցելություն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, (Շուշիի մայր տաճարն է` կառուցված1868-1887 թթ: Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը)
• Այցելություն Շուշվա միջնադարյան ամրոց (18-րդ դ) և Հունոտի կիրճ
• Ուղևորություն Տաթև վանական համալիր (9-10-րդ դդ), այցելություն համալիր աշխարհի ամենաերկար "Տաթևի Թևեր" ճոպանուղով (5,7 կմ)
• Ճաշ վանքի հարակից տարածքում գտնվող գյուղական պանդոկում
• Այցելություն Զորաց Քարեր (Քարահունջ նախնադարյան մեգալիթյան համալիր)
• Վերադարձ Երևան:


Ուղևորության տեսակ. արկածային, պատմամշակույթային, արտաճանապարհային, վայրի բնության, հանգստյան օրերի, շրջագայություններ Արցախում:
Order